Յուրա Մովսիսյանը դիմել է իր բոլոր թիմակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական ագրեսիային Արցախի ու Հայաստանի դեմ:

«Սա ամբողջ աշխարհում իմ ոչ հայ եղբայրների ու քույրերի համար է: Իմ բոլոր թիմակիցների համար այն երկրներից, որտեղ ես խաղացել եմ: Հայերին սպանում են: Հրթիռներով ռմբակոծում են փոքրիկ երեխաների: Իմ բոլոր թիմակիցներին, որոնց հետ խաղացել եմ երկար տարիներ, կոչ եմ անում օգնել, ես ունեմ ձեր աջակցության կարիքը, որպեսզի բարձրաձայնեմ այս մասին»,- գրել է Յուրա Մովսիսյան։

--0--ԿԿ