Մոսկվայում տեղի է ունեցել Մնացականյան-Պատրուշև հանդիպումը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Մնացականյան Պատրուշև

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը բանակցություններ է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Կողմերը վերահաստատել են հավատարմությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորմանը:

Հանդիպումը կայացել է Անդրկովկասում իրավիճակի կայունացման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացման շրջանակներում:

--00--ԱԹ