Ադրբեջանն այս պահին չի գործում, ռազմաքաղաքական ղեկավարությունը ենթարկվում է Անկարային

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն այն տեսակետին է, որ երկարատև խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն Արցախի անկախության ճանաչումն է միջազգային հանրության ու աշխարհի կողմից: 24News-ի հետ զրույցում նա հստակեցրեց՝ այս պահին դիվանագիտական բոլոր խողովակներով այդ մասով ենք աշխատում դրսի գործընկերների հետ:

Ըստ Ենգիբարյանի՝ աշխարհն այլևս կասկածի տակ չի դնում նաև փաստը, որ Ադրբեջանում սիրիացի ահաբեկիչներ են կռվում, ու դա, ինչ-որ առումով, հաղթաթուղթ է մեր ձեռքին:

Ինչ վերաբերում է Արցախում ծավալված ռազմական գործողություններում Թուրքայի ներգրավվածությանը, ապա պատգամավորը նշում է. «Ադրբեջան պետությունն այս պահին չի գործում, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ենթարկվում է պաշտոնական Անկարային»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ