Մեր միասնական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակումը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Այս ընթացքում մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին՝ պատճառելով էական կորուստներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեր ԶՈՒ-երի, կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի, միասնական, համատեղ, փայլուն ու հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները»,- հավելեց նա:

--00--ԱՀ