Չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի, որ մեր թիկունքն ուղղակի թուլացնում է

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

հասարակական

Վերջին շրջանում բոլորս դիտարկում ենք կորոնավիրուսի դեպքայնության եւ հիվանդացության աճ։ Վերջին 14 օրերին այդ աճը հասնում է 113 տոկոսի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:

«Մենք չպիտի մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի, որ մեր թիկունքն ուղղակի թուլացնում է։ Պարզ է, որ անվտանգության կանոնները չպահելու արդյունքում է գրանցվում այս ցուցանիշը»,- հավելեց նա։

Ռոմելլա Աբովյանը նշեց, որ արդեն ապացուցվել է, որ մենք երեք կանոններով կարող ենք կանխարգելել COVID-ի տարածում՝ դիմակ դնել, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն։ [

--00--ԱՀ