Բազմամարդ հավաք՝ Ֆրանսիայում. հայ համայնքը պահանջել է ճանաչել Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզի Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, այդ մասին հայտնում է Ֆրանսիայում բնակվող լրագրող Էլլադա Ղուկասյանը, գրում է «Արմենպրես»-ը:

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր՝ Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչները մեկ անգամ բողոքի ցույց են անցկացրել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան, մեկ անգամ էլ Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ դատապարտելով այդ երկրների ագրեսիան:

«Այսօրվա հավաքը տարբերվում էր դրանցից, որովհետև Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքում այս անգամ պահանջի ցույց էր, հայ համայնքը  Ֆրանսիայի կառավարությունից պահանջում էր ճանաչել Արցախի անկախությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով հոկտեմբերի 20-ին կրկին հավաքվելու են նույն վայրում:

Բազմամարդ հավաքին ելույթ են ունեցել ֆրանսիահայ հայտնիները: 

Մանրամսները՝ սկզբնաղբյուրում:

--00—ԼՄ