Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 680 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 680 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 13 521 դեպք: Ապաքինվել է ևս 292 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 7159:

Կորոնավիրուսից մահացել է ևս 7 մարդ:  Մահվան դեպքերի ըդհանուր թիվը կազմում է 109:

Կարանտինի ռեժիմում է մնում 5590 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

--00—ՄՀ