ՌԴ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի հայոց թեմերը գումար են հանգանակել Արցախին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

խաչ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին ընդառաջ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են ստացվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում ի զորակցություն Արցախի հանգանակված նվիրատվություններ, որոնք փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս` Արցախի համար» ծրագրին։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առաքվել է տասնհինգ միլիոն ռուբլի գումար, Գերմանիայի հայոց թեմը փոխանցել է ևս հիսուն հազար եվրո։

Ֆրանսիայի հայոց թեմից ստացվել է վաթսուն հազար եվրո, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ երեսունյոթ հազար դոլար։

Հոլանդիայի հոգևոր հովվությունը հանգանակել և փոխանցել է ութսունյոթ հազար եվրո գումար։

--00—ԼՄ