Կենսաթոշակ, նպաստ ստանալու ժամկետը լրացած անձիք բանկ կարող են դիմել մինչև 2021-ի մարտի 31

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

բանկ

Սոցիալական ապահովության ծառայությունից հայտնում են, որ  կենսաթոշակը (նպաստը) անկանխիկ եղանակով ստանալու համար 2020 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին բանկ ներկայանալու ժամկետը լրացած և ապրիլ-սեպտեմբեր ամիսներին կենսաթոշակ ստացած կենսաթոշակառուների (նպաստառուների) բանկ ներկայանալու հաջորդ ժամկետ է սահմանվել 2021 թվականի մարտի 31-ը:

Հաստատվել է նաև շահառուների՝ Հայաստանում լինելը բանկի կողմից տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ կամ բանկի աշխատակցի Հայաստանում շահառուի գտնվելու վայր այցելելու միջոցով հաստատելու ընթացակարգը: Համաձայն այս ընթացակարգի՝

Շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը, բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը հաստատել է՝

կամ բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ,

կամ տվյալ բանկի ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ (հաստատելով շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը):

Շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են շահառուի և բանկի միջև կնքված բանկային հաշվի պայմանագրով:

--00—ՄՀ