Այս վճռական պահին մենք չենք ընկրկի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետև սա մեր ժողովրդի համար ճակատագրական պատերազմ է։ Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայ ժողովուրդն այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին և հասնել անշրջելի հաղթանակի՝ այն է՝ ԼՂ հարցի վերջնական լուծման, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման։ Մեր հզոր նախնիների, Արտաշես արքայի, Տիգրան ՄԵծի, Աշոտ Երկաթի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Բաղրամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի, մեր մյուս նահատակների եւ հերոսների հոգիները, ոգին եւ ուժը մեզ հետ են այսօր»,- նշեց նա։

Վարչապետն անդրադարձավ նաև արտերկրում անցկացվող ցույցերին:

«Այս օրերին մեր հայրենակիցները համերաշխության, բողոքի ու աջակցության բազմահազարանոց խաղաղ հավաքներ են անում՝ օրակարգում ունենալով երկու կոնկրետ հարց․ Արցախի անկախության միջազգային ճանաչում, թուրքադրբեջանաահաբեկչական ագրեսիայի դատապարտում»,- ասաց Փաշինյանը։

--00--ԱԹ