ԱՄՆ Պետքարտուղարության ծրագրի շրջանավարտները նամակով դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Լին Թրեյսի

ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող Professional Fellows Program երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագրի 40 շրջանավարտներ նամակով դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին` Արցախի հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիան կանխելու կոչով:  Նամակը ստորև․

«Պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանը` Թուրքիայի անմիջական աջակցությամբ, օգտագործում է կասետային զինամթերք և անդադար հարձակում է գործում խաղաղ բնակչության , քաղաքացիական օբյեկտների և Արցախի Հանրապետության քաղաքների ու գյուղերի վրա: Այս բռնի գործողությունները հանգեցրել են Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության մահվան բազմաթիվ դեպքերի, մարդու իրավունքների լուրջ խախտումների, բնակելի տների և ենթակառուցվածքների ոչնչացման:

Քաղաքացիական անձանց ուղղակի թիրախավորումը, Արցախի քաղաքների, այդ թվում ` հայերի հոգևոր և էթնիկական խորհրդանիշի` Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծումը, կասկած չի հարուցում, որ ադրբեջանա-թուրքական բանակը, որին աջակցում են հազարավոր ահաբեկչական վարձկան խմբավորումներ Սիրիայից, հետապնդում է Արցախի հայերի էթնիկական զտման հստակ նպատակ: Ասել է թե ՝ մենք հայերս հերթական անգամ ենթարկվում ենք ցեղասպանության , այս անգամ ՝ Արցախում:” նշվում է նամակում:

--00--ԱՀ