Մի թիզ հող էլ չենք տալու, բանակցության համար պետք է դադարեցվի պատերազմը․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Մի թիզ հող էլ չենք տալու, բանակցության համար պետք է դադարեցվի պատերազմը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։ 

Նրա խոսքով՝ հարցը  ռազմաքաղաքական է և քաղաքական առումով արդեն համաձայնություն կա, որ պետք է վերականգնվի խաղաղ բանակացային գործընթացը։ Հիմա հարկավոր է երկրորդ մասը կայանա՝ ռազմական առումով, որը չի երևում թշնամու կողմից։ 

«Թշնամին շարունակում է փորձել ճեղքել և ներթափանցել Արցախի խորքերը։ Այս պահի դրությամբ խոսել այս կամ այն առաջարկի մասին ճիշտ չէ։ Եթե ադրբեջանական կողմը Թուրքիայի ու ահաբեկիչների հետ մեկտեղ ուզում է մեզ ոչնչացնել, ինչի՞ մասին պետք է մենք խոսենք՝ կապիտուլացիայի՞ և մեր պաշտպանությունը վերածենք ցեղասպանությա՞ն և սպանդի՞»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ