Պուտինն Էրդողանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ԼՂ ահաբեկիչների տեղափոխման առթիվ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Պուտին-Էրդողան

Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը: ՌԴ նախագահն իր մտահոգությունն է հայտնել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մերձավորարևելյան տարածաշրջանից ժամանած զինյալների մասնակցության առթիվ: 

Վլադիմիր Պուտինը թուրք գործընկերոջ հետ զրույցում հույս է հայտնել, որ Թուրքիան կառուցողական ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի հարցում:

Երկու նախագահները կողմ են արտահայտվել ԼՂ հարցով քաղաքական գործընթացի ակտիվացմանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների հիման վրա:

--00--ԱԹ