Կորոնավիրուսային ճգնաժամ․ Հայաստանում մեկ օրում հաստատվել է 1371 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News 

կորոնավիրուս

Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամ կորոնավիրուսի 1371 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 59 995 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 406 մարդ, շարունակում է բուժվել 11 519-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 47 119 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 7 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1046 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 311-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է  336 111քաղաքացի։ Մեկ օրվա թեստերի քանակը 3957 է: 

--00--ՄՀ