ՌԴ և ԵՄ քաղտնօրեններն ընդգծել են ԼՂ-ում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News    

Արցախ

ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը։ 

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ընդգծվել է հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի մասին պայմանավորվածությունը հոկտեմբերի 10-ին ձեռք է բերվել Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ»,- ասված է ՌԴ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ