Թուրքիան ունի՞ ՆԱՏՕ-ի թույլտվությունը՝ մասնակցելու պատերազմում և շահագործելու F-16

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

16

Հանրապետության նախագահը հարցազրույց է տվել Քուվեյթի արաբալեզու «Ալ-Ջարիդա» օրաթերթին.

Հարց- Հայաստանը դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ին՝ F16-ի օգտագործման, ինչպես նաև Իսրայելին՝ Բաքու զենքի մատակարարման հետ կապված, իսկ Ռուսաստանը շատ զգույշ է ձեզ աջակցություն ցուցաբերելու հարցում: Մտահոգվա՞ծ չեք, որ Հայաստանը միայնակ կմնա:

-Այս պատերազմում թուրքական F-16-ի օգտագործման հետ կապված հարցը բարձրացրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ կցանկանար, որ ԱՄՆ պարզաբանի, թե արդյո՞ք այդ կործանիչներն ուղարկվել են Թուրքիա՝ հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Այս հարցն առնչվում է նաև ՆԱՏՕ-ին, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և շահագործում է F-16-երը: Եվ ՆԱՏՕ-ի իմ որոշ գործընկերներին ես խնդրեցի չափազանց մեծ ուշադրություն դարձնել այս փաստի վրա, քանի որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամը, որն ունի գործողությունների հստակ մանդատ, մասնակցում կամ ներգրավված է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երրորդ կողմերի հակամարտության մեջ: Արդյո՞ք Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի կողմից նման թույլտվություն կամ կանաչ լույս դա անելու համար: Եթե՝ այո՛, ապա մենք դա պետք է իմանանք: Եթե՝ ոչ, ապա հուսով եմ, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկերներն իրենց ձայնը լսելի կդարձնեն և ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա՝ թույլ չտալով, որ վերջինս խառնվի այս հակամարտությանը, քանի որ նրա ներկայությունը ոչնչով չի օգնում, այլ ընդհակառակը՝ իրավիճակն ավելի է սրում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

--00—ԼՄ