Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

հասարակական

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Էմիլի ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասվում է հրամանագրում:

--0--ԿԿ