ԲԴԽ-ն դադարեցրել է Արմավիրի մարզի դատավոր Վահե Խալաթյան լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը դռնբաց նիստում, քննության առնելով արդարադատության նախարարի միջնորդությունը՝ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով, որոշել է բավարարել արդարադատության նախարարի միջնորդությունը և դադարեցնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:

Ամբողջական որոշումը՝ կից հղումով https://bit.ly/31b3oyv:

--00—ԼՄ