ՀՀ-ն կարող է արտադրել այդ թուրքական ապրանքը․ պետք է թշնամիներից կախվածությունը թուլացնենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի կարծիքով Էրդողանը Ադրբեջանին կործանման է մղում իր շահերից ելնելով և տեղի ունեցողի հետևանքները չեն ուշանա։ Ըստ նրա՝ Ալիևի և նրա կլանի տնտեսական ու քաղաքական գերեզմանն արդեն Թուրքիան փորել է։

«Եթե այսօր էլ ավարտվի այս պատերազմը, միևնույն է Ադրբեջանը մտնելու է խորքային ճգնաժամի փուլ։ Պատերազմից հետո Ադրբեջանը պիտի սկսի պարտադրված զենք գնել, իսկ Թուրքիան ու Իսրայելը կրակի վրա ձեռքերն են տաքացնում»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Անդրադառնալով Հայաստանի կողմից թուրքական արտադրանքի բոյկոտին, նա նշեց, որ պետք է թշնամիներից կախվածությունը թուլացնել, ապա ավելացրեց, որ Հայաստանը կարող է արտադրել այդ թուրքական ապրանքը․ «Հայի քրտինքը չպետք է դառնա թուրքի շահույթ։ Մեզ պետք է առանց թուրքական ապրանքների տնտեսություն»,-շեշտեց Ավետիսյանը։

--0--ԿԿ