Ադրբեջանցիներին գնդակահարելու սպառնալիքի տակ ուղարկում են առաջնագիծ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

զոհ
24News-ի ընթերցողներից մեկը Մոսկվայից կապ է հաստատել մեզ հետ ու պատմել, որ բնակվում է մի շենքում ադրբեջանցի ընտանիքի հետ: Ադրբեջանական ընտանիքի կինը պատմել է մեր ընթերցողին, որ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է իր ազգականներից մեկը:

«Տղան նոր էր նշանվել: Իր մահից հետո նշանածը, չդիմանալով այդ լուրին, ինքնասպան է եղել: Մեր բարեկամները պատմում են, որ ոստիկանությունն ավտոմատներով մտնում է տներ և տղամարդկանց ստիպում գնալ Ղարաբաղ կռվելու: Ասում են, եթե հիմա հրաժարվես՝ տեղում կսպանենք: Ի՞նչ տարբերություն, որտեղ կմեռնեն մեր տղաները՝ Բաքվո՞ւմ, թե՞ Ղարաբաղում», - վշտացած պատմել է նա ու հավելել, որ իրենց զոհերի քանակն ահռելի է, բայց  Ադրբեջանի իշխանությունները շարունակում են մարդկանց քշել ռազմաճակատ:

Հիշեցնենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Անտեսելով հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները նույն օրը՝ ժամը 12:05-ին, գրոհ էին ձեռնարկել: Ռազմական գործողությունները շարունակվում են:

--00—ԼՄ