Թուրքիայի և իսլամիստ զինյալների ներգրավվածությունը փոխել են պատկերը. նախագահը՝ CBN News-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել CBN News-ին: Նախագահի աշխատակազմը հրապարակել է հարցազրույցից մի հատված:

Հարց - Պարո՛ն նախագահ, կան տեղեկություններ, որ Թուրքիան հարյուրավոր սիրիացի, իսլամիստ ջիհադիստների է ուղարկում՝ կռվելու ադրբեջանցի զինվորների շարքում: Կարո՞ղ եք հաստատել այս լուրերը, և ի՞նչ հետևանքներ է ունենում նրանց ներգրավվածությունը:

Արմեն Սարգսյան - Նախ և առաջ, այո՛, կարող եմ դա հաստատել, և այս տեղեկությունները հաստատել են նաև միջազգային կազմակերպություններն ու անգամ տարբեր երկրների հետախուզական ծառայությունները:

Իհարկե, Թուրքիայի ներգրավվածությունը և այն, որ այդ երկիրը տարածաշրջան է բերել իսլամիստ զինյալների և ահաբեկիչների, ամբողջությամբ փոխել են հակամարտության պատկերը:

--00—ԼՄ