Ադրբեջանական «բազմահազարանոց» բանակը լրացվում է փողոցներից մարդ հավաքելով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

ազ

Ուդմուրտիայի ադրբեջանական համայնքի նախկին ղեկավարներից մեկը՝ Զուլֆիգար Միրզաևը, Ադրբեջանում այսօր տեղի ունեցողը գնահատում է իբրև ծայրահեղ իրավիճակ: Freeazerbaijan ադրբեջանական հարթակի հետ զրույցում Միրզաևն ասել է՝ Բաքվում և այլ քաղաքներում ամենաիսկական «շուրջկալ է». մարդիկ ժամը 9-ից հետո վախենում են տնից դուրս գալ, քանի որ ռազմական ոստիկանության աշխատակիցները նրանց փողոցներից հավաքում են և բռնի ուժով տանում զինկոմիսարիատ, այնտեղից էլ՝ ռազմաճակատ:

Լինում են դեպքեր, երբ ռազմական ոստիկանությունը ներխուժում է տներ և տղամարդկանց հավաքում: Զոհված զինծառայողների մեծ մասն աղքատ ընտանիքներից է: 

Ժողովրդի համար անհասկանալի է՝ եթե նախագահ Ալիևն ասում է, թե Ադրբեջանում 100 000-անոց մարտունակ բանակ է, ապա ինչո՞ւ են մարդկանց փողոցից բռնում ու ուղարկում ճակատ, թե՞ զինծառայողների շրջանում զոհերն այնքան շատ են, որ պետք է այս կերպ լրացնել բանակը:

Միրզաևն ասել է, որ ռազմաճակատում պայքարում են ադրբեջանցիներն ու արաբ զինյալները, սակայն բոլոր ռազմական գործողությունները ղեկավարում են թուրք բարձրաստիճան սպաները:

«Գուցե դրանո՞վ են բացատրվում մեր մեծ կորուստները, որ թուրքական ղեկավարությունը ռազմական գործողությունների վարման տեղական հմտություններ չունեն»,- ասել է նա:

--00--ԱԹ