Թուրքիան չի ճանաչում Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Էրդողան

Թուրքիան չի ճանաչում Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչում Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ: Մենք Ուկրաինայի հետ կշարունակենք աջակցություն ցուցաբերել Ղրիմի մեր թաթար եղբայրներին, որ մեր երկրների միջև հումանիտար ու պատմական կապերի կարևոր մասնիկ են: Մեզ հարազատ ժողովրդի համար բնակարանաշինական աշխատանքներ են տարվում, նաև իրականացվում է Կիևում մզկիթի կառուցման նախագիծ»,- ասել է նա:

Նշենք, որ աշխատանքային այցով Թուրքիայում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

--00--ԱԹ