Արցախի Շոշ գյուղում հրթիռակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

․

Ադրբեջանի ԶՈՒ հրթիռակոծության հետևանքով Արցախի Շոշ գյուղում խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: 

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ձեռք բերվեց համաձայնություն՝ հումանիտար հրադադարի մասին: Ադրբեջանը, սակայն, խախտում է հրադադարը և շարունակում թիրախավորել բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը:

--00--ԱՀ