ԱՄՆ Հավայնի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

ԵՐԵՒԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

․

Հավային դարձել է ԱՄՆ-ի 7-րդ նահանգը իր աջակցությունն է հայտնելւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին՝ միաձայն քվեարկելով Արցախի Հանրապետության ճանաչման օգտին։ Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախմբի գրասենյակը։

Ադրբեջանի դեսպանատան կողմից վիթխարի ճնշմանը զուգահեռ Հավայիի Ներկայացուցիչների պալատում անցկացվել է բանաձևի քննարկումը։ Նրանց նպատակն էր չեղարկել քվեարկությունն Ալիևի՝ Վաշինգտոն այցից 24 ժամ առաջ։ Այնտեղ նա պետք է մասնակցի միջուկային հարցերով գագաթնաժողովին։

Այսպիսով՝ Հավային միացավ Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն, Լուիզիանա, Կալիֆորնիա և Ջորջիա նահանգներին, որոնք արդեն ընդունել են Արցախի անկախությանն աջակցող բանաձևեր։

--00--ԱՀ