ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
«Մեր գոյության այս ծանր պատերազմում հաղթանակը այլընտրանք չունի, սակայն հաղթանակը հեշտ չի տրվելու, այն ծանր է ու կախված է յուրաքանչյուրիցս։ Ամեն մեկիցս առանձին ու անհատական է կախված հաղթանակը։ Ամեն մեկս պիտի հարց տանք թէ ինչ ենք արել հաղթանակի համար։ Ամեն օր պիտի ինքներս մեզ հարց տանք»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սիրելի եղբայրներ ավտոմեքենայի վրա ՀՀ եռագույնը գցելով ու հայրենասիրական երգի բարձր ձայնով Երևանում քշելով չեք նպաստում հաղթանակին։ Իմ ուսանողուհիները կանանց ջոկատ են կազմում, դա է հաղթանակին միտված ուղիղ քայլը։ Նարի Սյունին կոնկրետ քայլ է անում հաղթանակի համար։ Երեկ մի գեղանի օրիորդ լացակումած ինձ աղաչում էր, որ իրեն մահապարտի հանձնարարություն տայի։ Այդ հայուհուն արժանի երիտասարդներ եղեք։ Վեր կացեք և քայլ արեք մեր գոյության պատերազմի համար։ 18-25 տարեկան զինվորներն ու սպաները արդեն 20 օր բոլորիս համար արհամարհում են մահը, արժանի լինենք նրանց։
#Հաղթելուենք»,-գրել է Հովհաննիսյանը։
--0--ԿԿ