ՌԴ-ն և Թուրքիան ռազմավարական գործընկերներ չեն․ Պուշկովը՝ Էրդողանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

պուշկով
EAdaily-ն, հղում անելով ռուս սենատոր, Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովին, հայտնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմը ռուսական տարածք չճանաչելու մասին հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ չեն:

«Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա Էրդողանը խոստացել է Ուկրաինայի հետ «աջակցել Ղրիմի թաթարներին», Էրդողանն իր օրակարգն ունի: Ոչ մի «միության» մասին խոսք անգամ լինել չի կարող»,- գրել է սենատորը:

Թեմային է անդրադարձել նաև Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան: Ըստ պաշտոնյայի՝ Թուրքիայի նախագահի նմանատիպ հայտարարություններն են, որ  ցուցադրում են Ռուսաստանի գործընկեր լինելու «հուսալիությունը»: Չեպան նաև կարծում է, որ Էրդողանի դիրքորոշումը՝ Ղրիմը Ուկրաինայի կազմում տեսնելու, ոչ մի սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար և թելադրված է պահի ազդեցությամբ։

Ավելի վաղ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է մասնակցել «բռնագրավված» Ղրիմի ապաշրջափակման գործընթացին: 

Զելենսկին իր հերթին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է լուրջ դերակատարում ունենալ Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու գործընթացում, այդ պատճառով էլ Կիևը մտադիր է առաջարկել Անկարային մասնակցել Ղրիմյան հարթակին:

--00—ԼՄ