Արցախում քննարկվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News 

Արթուր Թովմասյան

Այսօր հանդիպել եմ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանի, ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի եւ ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ։ Այս մասին գրառում է կատարել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

Նա նշել է, որ քննարկել են սեպտեմբերի 27-ից  ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետեւանքով  երկրում ստեղծված իրավիճակը, այդ համատեքստում  քաղաքաշինությանն  առնչվող խնդիրների լուծման ուղղությունները։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ