«Պետք է անել ավելին այս պատերազմը կանգնեցնելու համար»․ Փայլանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

գարո

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան միկրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում ակտիվացնել ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակը դադարեցնելու ուղղությամբ:

Ըատ Փայլանի՝ քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները պետք է դադարեցվեն, պետք է անել ավելին այս պատերազմը կանգնեցնելու համար:

Հիշեցնենք, որ լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին, հայտնում են ՊԲ-ից:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

սոթք

--00—ԼՄ