Ռուսաստանն ու Իրանը Թուրքիայի դեմ ելնելու քաջություն ունեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

հասարակական

Վերջին տարիներին Ադրբեջանի հետ հակամարտության և ԱՄՆ-ի ու Եվրոպայի թույլ արձագանքի ֆոնին շատ հայեր վերահաստատում են, որ հույսը կապում են Ռուսաստանի հետ, գրում է eurasianet.org կայքը։ 

Հակամարտության սկզբից Թուրքիան բոլոր առումներով աջակցել է Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը, որը ռազմաբազա ունի Հայաստանում և ըստ պայմանագրի պարտավորվում է հարձակման դեպքում պաշտպանել հայկական կողմին, հարաբերականորեն չեզոք դիրք է զբաղեցնում, նշում է աղբյուրը։ 

Eurasianet-ի թղթակիցը զրուցել է նաև երևանաբնակ հայերի հետ:

«Հիմա կտեսնենք՝ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, թե ոչ։ Հասկանում ենք, որ մենակ ենք բռնատերերի և ահաբեկիչների դեմ։ ԱՄՆ-ն ու այլ երկրներ բավարարվել են Սիրիան ռմբակոծելով, նրանք Թուրքիայի դեմ ելնելու քաջություն չունեն, սակայն Ռուսաստանն ու Իրանը ունեն․ նրանք են մեր իրական դաշնակինցերը»,- նշել է զրուցակիցը: 

--0--ԿԿ