Ադրբեջանում ահաբեկիչները վերահսկողությունից դուրս են եկել ու վտանգավոր են տեղացիների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանն ուշացած է համարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ նիստ հրավիրելու որոշումը, թեև հուսով է՝ այս անգամ գոնե մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցը կոնկերտ քայլեր կանի, և Ադրբեջանի ու Թուրքայի նկատմամբ սանկցիաներ կկիրառվեն:

24News-ի հետ զրույցում Սամսոնյանը նշեց, որ մարդու իրավունքներով զբաղվող կառույցներում իրավունքը ստորադասվել է քաղաքական շահերին, հետևաբար՝ վաղը, մյուս օրը միջազգային կառույցներին ուղիղ պետք է ասել՝ այս-այս պարտավորությունը դուք չեք կատարել:

ԼՀԿ-ական պատգամավորը, խոսելով ադրբեջանական բանակում կռվող վարձկանների մասին, նշում է. «Վարձկանները կհասնեն Եվրոպա, եթե տարածաշրջանում նրանց ներկայությանը գնահատական չտրվի, ու ես վստահ եմ, որ Թուրքիան բոլոր ջանքերը կգործադրի, որ ահաբեկիչները հասնեն Եվրոպայի դարպասներին: Ինչ վերաբերում է ահաբեկիչներին, ապա նրանք արդեն դուրս են եկել վերահսկողությունից ու վտանգ են ներկայացնում  տեղացիների համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ