Ադրբեջանցիներն Իսրայելում հարձակվել են խաղաղ հայ ցուցարարների վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Ադրբեջանցիներն Իսրայելում քարերով ու փայտերով հարձակվել են խաղաղ ավտոերթ իրականացնող հայերի վրա: Հարձակման հետևանքով կան վիրավորներ, վնասվել են ՀՀ ու Արցախի դրոշների պատկերները կրող մեքենաներ:

Հիշեցնենք, որ այսօր Իսրայելի հայերը խաղաղ ավտոերթ էին իրականացնում` պահանջելով դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին:

 

--00--ԱԹ