Միացե՛ք մեր հերոս տղաներին. Ադամ Սահակյանի մայրը կոչ է անում գնալ առաջնագիծ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News 

Արցախում զոհված զինծառայող Ադամ Սահակյանի մայրը կոչ է անում մասնակցել հայրենիքի պաշտպանությանը․

«Սիրելի՛ հայրենակիցներ, այս պահին մեր տղաները, մեր զինվորները կենաց-մահու կռիվ են տալիս մեր հայրենիքի սահմաններին:

Այս պահին, այս ժամին ձեր կարիքը չափազանց շատ է զգացվում, ուստի կոչ եմ անում, որպեսզի միանաք մեր հերոս տղաներին և կերտեք մեր պատմության հերոսական ևս մեկ էջ:

Հույս ունեմ, որ այս պատերազմը, այս ճակատամարտը վերջինն է լինելու հայ ժողովրդի պատմության մեջ»,- ասում է քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյան-Սահակյանը:

--00--ԱՀ