Պատրաստ եմ ապահովել ադրբեջանցի ռազմագերու իրավունքների պաշտպանությունը․ Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News 

․

Արցախի ՄԻՊ արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ վերջին օրերին ադրբեջանական սոցցանցերից տեղեկություններ ենք ստանում հայ զինվորների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին։

«Միջազգային հանրությունն օր առաջ պետք է միջամտի՝ կանխարգելելու Ադրբեջանի ցեղասպանական ձգտումները»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

Ըստ ՄԻՊ-ի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է փաստահավաք առաքելություն իրականացնեն տեղում՝ անկողմնակալ զեկույց կազմելու համար։

Անդրադառնալով ադրբեջանցի ռազմագերու առողջական վիճակով, Բեգլարյանը նշեց, որ մեր առողջապահական համակարգի պատասխանատուները պատշաճ բուժօգնություն են ցուցաբերում նրան։

«Իմ լիազորությունների շրջանակներում պատրաստ եմ ապահովել նրա իրավունքների պաշտպանությունը, եթե դրա կարիքն առաջանա»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

--00--ԱՀ