Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել  Զոհրաբ Մնացականյանի հետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News 

․

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը։ Այս մասին հայտնում է Russia Today-ը։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Մոսկվայում ընդունած հումանիտար նպատակներով հրադադարի խստորեն պահպանման կարևորությունը։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ձեռք բերվեց համաձայնություն՝ հումանիտար հրադադարի մասին: Ադրբեջանը, սակայն, խախտում է հրադադարը և շարունակում թիրախավորել բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս