Վարդենիսում թշնամու ԱԹՍ-ից վիրավորված 14-ամյա տղայի ինքնազգացողությունը լավ է. մարզպետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News 

․

Այսօր այցելեցի Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ տեսակցելու 14-ամյա Նարեկ Արզոյանին, որը հոկտեմբերի 14-ի առավոտյան իրենց հողատարածքում թշնամու ԱԹՍ-ի հարվածից բեկորային վնասվածք էր ստացել և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 

«Զրուցեցի Նարեկին բուժող բժիշկների հետ, տեղեկացա նրա բուժման ընթացքի մասին:

Նարեկը գտնվում է բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բուժումը բարեհաջող է ընթանում, նրա ինքնազգացողությունը բավարար է:

Զրուցեցի նաև Նարեկի հետ, հետաքրքրվեցի նրան մտահոգող հարցերով և պայմանավորվեցինք՝ խնդիրներ ի հայտ գալու դեպքում անմիջապես տեղեկացնի ինձ:

Նաև վստահեցրի,որ պարտադիր հաղթելու ենք»,- գրել է մարզպետը։

--00--ԱՀ