Թուրքիան չպետք է միջամտի ղարաբաղյան հակամարտությանը. Ռուս ուղղափառ եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

աշխարհ

Թուրքիան չպետք է միջամտի ղարաբաղյան հակամարտությանը. ռուս ուղղափառ եկեղեցին կոչ է անում հակամարտության մեջ բոլոր մասնակից կողմերին լուծել իրենց խնդիրները միայն բանակցային սեղանի շուրջ եւ քաղաքական ճանապարհով, հայտարարել է արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոն Վոլոկոլամսկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Պետք է կանգնեցնել պատերազմը, դադարցնել արյունահեղությունը եւ փնտրել քաղաքական լուծումներ, ընդ որում՝ շատ կարեւոր է, որ չմիջամտեն երրորդ ուժերը: Մենք այժմ լսում ենք հայտարարություններ Թուրքիայի կողմից, սակայն Թուրքիան չպետք է կապ ունենա հակամարտության հետ»,-ասել է միտրոպոլիտ Իլարիոնը:

Նա նշել է, որ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, քաղաքական բանակցությունների եղանակով, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները կարողանան գտնել երկուստեք ընդունելի լուծում հակամարտության բոլոր կողմերի, եւ, նախ, Ղարաբաղի ժողովրդի համար: Տվյալ հակամարտությունը, ըստ հոգեւորականի, նախ տարածքային վեճ է երկու պետությունների միջեւ: Սակայն որեւէ տարածքային կոնֆլիկտ չպետք է լինի մարդկանց կյանքի հաշվին, հավելելէ միտրոպոլիտը:

--0--ԿԿ