Ադրբեջանական մամուլը հայ դերասանուհու որդուն փորձել է իբրև վարձկան ներկայացնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Նավասարդյան

Դերասանուհի Արսինե Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «ՀՀ կողմից վարձկանների գոյության մասին» ադրբեջանական մամուլի հերթական ապատեղեկատվությանը: Նա լուսանկար է հրապարակել` կից նշելով.

«Իմ անունն է Արսինե Նավասարդյան։ Ես Հայաստանում հայտնի դերասանուհի և նկարչուհի եմ։ Ես հայտարարում եմ ի լուր ամբողջ աշխարհի, որ նկարում իմ տղան է(ձախից) իր ընկերոջ հետ։ Մենք հայ ենք՝ Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացիներ։

Մենք մեր ընտանիքով միշտ եղել ենք հայ և միշտ կմնանք հայ։ Ուզում եմ հայտարարել, որ ադրբեջանական մամուլը ամենակեղտոտ ձևով տարածում է սուտ ինֆորմացիա իմ տղայի, նրա ընկերների և մյուս հայ քաջորդիների մասին՝ կեղտոտ ձևով ստելով, իբր թե նրանք արտասահմանյան վարձկաններ են»:

դերասանուհի

--00--ԱԹ