Վերջին փամփուշտով էլ, վերջին բնագծում էլ, վերջին գրոհով էլ՝ Հաղթելու ենք. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

հասարակական

«Հարգելիներս, նորից մտածեք՝ իսկ ինչ արեցիք դուք հենց այսօր հաղթանակի համար։ Ամեն մեկդ ամեն օր ինչ արեցիք հաղթանակի համար։ Ամեն օր հարց եմ տալու։

Վերջին փամփուշտով էլ, վերջին բնագծում էլ, վերջին գրոհով էլ՝ #Հաղթելու ենք»,- այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ