Վարձկան ահաբեկիչները՝ Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով. պատկերացնում եք՝ ինչ եղավ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել. «Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով վարձկան ահաբեկիչները... երևի պատկերացնում եք՝ ի՞նչ եղավ նրանց հետ»:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ անգամ դիերի փոխանակման համար մարդասիրական զինադադարը խախտվում է: Այն պիտի ուժի մեջ մտներ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 00:00-ին: Սակայն Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական անգամ կոպտորեն խախտել է պայմանավորվածությունը: Ժամը 07: 20-ին՝ հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով հարձակում էր ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար):

--00—ԼՄ