Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

․

Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հոկտեմբերի 15-ին միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն։

Փաստաթուղթը պարունակում է, մասնավորապես, հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։

Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը։

--00--ԱՀ