«Ճանաչե՛ք Արցախի անկախությունը»․ Հունաստանի հայերը փակել են Հունաստան-Թուրքիա սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

նկար

«Մենք Արցախի հետ ենք», «Ճանաչե՛ք Արցախի անկախությունը» կոչերով Հունաստանի հայերը այս պահին փակել են Հունաստան-Թուրքիա սահմանը։ Նրանք հարյուրից ավելի ավտոմեքենաներով են և ծածանում են Հայաստանի և Հունաստանի դրոշները:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից՝ Արցախում ռազմական գործողությունների վերսկսումից, աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքները ցույցեր են անում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը։

--00—ԼՄ