Բժիշկները Արցախում հազարավոր կյանքեր են փրկում, դեղորայքի և սարքավորումների պակաս չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Արցախում բժիշկները հազարավոր կյանքեր են փրկում։ Այդ մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը։

«Պատերազմի առաջին օրվանից արցախցի բժիշկները հազարավոր կյանքեր են փրկում: Չեն վհատվում, որովհետև պատերազմի փորձ ունեն ու գիտեն՝ ինչ է պետք անել: Գնահատելով իրավիճակը՝ օգնության են շտապել նեղ մասնագետներ՝ ՀՀ-ից:

Դեղորայքի և սարքավորումների պակաս չկա, որովհետև Արցախին սատարում են աշխարհի տարբեր անկյուններից»,-նշվում է հրապարակված տեսանյութին կից: 

--00—ԼՄ