Եղբայրներ, քույրեր գործը այնտեղ է, այստեղ գործ անող շատ կա․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News 

բանակ

Ես ուզում եմ հետևորդներիս ու կիսողներիս թիվը այստեղ կրկնակի պակասի իսկ գնդապետ Ս.Գևորգյանի կողքին կանգնածների թիվը ավելանա: Եղբայրներ, քույրեր գործը այնտեղ է, այստեղ գործ անող շատ կա:  Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Երկու սպա քույրերս, որոնցից մեկի ամուսինն ի դեպ զոհվել է արդեն, ու մի քանի եղբայրներս հիմա ճակատում են, նրանցից մի քանիսը վիրավոր են, մյուսները շարունակում են մարտերը»,- գրել է նա:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ