Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1 186 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News 

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 7 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 143:

Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1 186 նոր դեպք: Մինչ այս պահը Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 18 663 դեպք: Ապաքինվել է 278 պացիենտ:

Երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 192 դեպք, ապաքինվել էր 233 պացիենտ:

--00—ՄՀ