Հակառակորդի զոհերի թվում են նաև «կապի դուրս չեկող» ադրբեջանցի զինծառայողները․ WarGonzo

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ադրբեջան

«Չնայած Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները բացահայտորեն հրաժարվում են կորուստների վերաբերյալ տվյալներ հրապարակել և այդ կերպ փաստացիորեն հերքում են դրանց գոյությունը, չէր կարող չհայտնվել այլընտրանքային տեղեկատվության աղբյուր»։ Այդ մասին գրում է WarGonzo տելեգրամի ալիքը և հավելում՝ իրենց ակնարկել են, որ կապի դուրս չեկող ադրբեջանցի զինծառայողների մահերի մասին տվյալներին հարազատները կարող են ծանոթանալ հենց @war_front-ում։  

Նշենք, որ Ադրբեջանը օրերս հրապարակել է զոհերի մասին առաջին տվյալները, ըստ այդմ՝ հակառակորդն ունի մոտ 700 զոհ։ Հայկական կողմը, սակայն, նույնպես ամենօրյա ռեժիմով հրապարակում է ադրբեջանական բանակի զոհերի թիվը, ըստ այդմ՝ հակառակորդն ունի մոտ 5900 զոհ։ 

--00—ԼՄ