Պատերազմը կարճացնում են զինվորները. կամավորագրվում եմ․ ԱԺ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

Սրբւհի Գրիգորյան

Սիրելի քաղաքացիներ, գիտեք, որ պատրաստակամություն եմ հայտնել գնալ ճակատ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ծնունդով սյունեցի Սրբուհի Գրիգորյանը:

  • Նա, մասնավորապես, նշել է. «Դա անելու բազմաթիվ պատճառներ ունեմ...

Արդեն ժամանակն է: Քիչ առաջ կապվեցի պատասխանատուների հետ: Վաղը կլինեմ մեր զինկոմիսարիատում: Դրանից հետո թող պատասխանատուները որոշեն իմ անելիքը...Ես կամավորագրվում եմ...

Պատերազմը կարճացնում են Զինվորները...

Սիրում եմ բոլորիդ, և այդ սերն է հենց ինձ առաջ մղում:

Հ. Գ. Կարդացողներին մեծ խնդրանք, մորս մի տեղեկացրեք, ես ինքս իրեն կասեմ....

Ձեր պատգամավոր:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյան»:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ