Թուրք հնագետը Ալիևի ու Թուրքիայի ծաղրանկարն է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ծաղրանկար

Թուրք հնագետ Քորայ Փեհլիվանօղլուն Twitter-ում ակտիվորեն լուսաբանում և վերլուծական ու պատմական փաստեր է հրապարակում արցախյան հիմնախնդրի և վերջին զարգացումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Փեհլիվանօղլուն իր էջում ծաղրանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Հայաստանի և Արցախի  քարտեզները (ներառյալ Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունիի շրջանների որոշ մասերը, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո), Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նստած գրքերի վրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով պատված, արյունով հոսող նավթի պահամանի վրա։

Հնագետը, նկատի ունենալով թուրք-ադրբեջանցի օգտատերերի հնարավոր զայրույթն ու քննադատությունները, գրառման մեջ նշել է, որ գիտի, որ ցավ է պատճառում այդ նկարը, այնուամենայնիվ իրականությունը դա է։

Նա ավելի ուշ մեկ այլ գրառում է արել․

«Շատ բարկացաք գրառման համար, սակայն հայերն իրականում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք գիտությունն ու արվեստն են, աշխարհի մասշտաբով շատ ազդեցիկ են։ Դա էլ կամա թե ակամա հայերին մշակութային հեգեմոնիայի հնարավարություն է տալիս»։

Փեհլիվանօղլուն նաև հայտնել է, որ շուտով շարք է պատրաստելու հայերի մասին, թե ինչ նպաստ են ունեցել աշխարհի համար և դիմելով թուրք ու ադրբեջանցի օգտատերերին, որոնք «նսեմացնում են» հայերին ասել է․

«Հավատացեք, որ ձեր փոքրիկ լեզուն կուլ կտաք»։

--00--ԱԹ