ԼՂ-ում հրադադարի վերահսկման մեխանիզմների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Ռուսաստանի Դաշնությունը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմները կհամաձայնեցվեն առաջիկայում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տեղեկացնելով, որ ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

«Հույս ունենք՝  շուտով արդյունքները կտեսնենք»,- ասել է նա:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում ունեցած հանդիպումից հետո սպասելիքները չարդարացվեցին: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները շարունակվեցին, դա անթույլատրելի է:

--00--ԱԹ