Վայոց Ձորում 7 ամսում հաստատվել է կորոնավիրուսի 537 դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News 

կորոնավիրուս

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 537 դեպք:

Փաստացի բուժում է ստանում 161 քաղաքացի:

Առողջացած անձանց թիվը՝ 362:

Մարտի 16-ից հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 2553 նմուշառում, վերահսկվել է՝ 2345 մեկուսացված անձ։

Մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 14:

Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները՝

- կրել դիմակ.

- հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը.

- ախտահանել հաճախակի հպման մակերեսները.

- պահպանել սոցիալական հեռավորություն:

--00—ՄՀ